ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ցուցասրահում բացվեց ասեղնագործ իրերի ցուցադրություն։
Ցուցադրության են ներկայացված դեկորատիվ-կիրական արվեստ և հագուստի մոդելավորում բաժինների ուսանողների՝ պրակտիկայի ընթացքում կատարված ասեղնագործ աշխատանքները։ Ուսանողական աշխատանքների կողքին ցուցադրված էին նաև ասեղնագործության վարպետներ Մարալ Շէօհլէլյանի‚ Աիդա Սանթուրյանի‚ Ծովակ Գանթարջյանի‚ Իսկուհի Սարգսյանի ստեղծագործությունները։
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը ողջունեց ցուցադրության մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ասեղնագործ աշխատանքների նման ցուցադրության համար։ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը‚ պրակտիկային մասնակցած ուսանողները ևս իրենց խոսքում կարևորեցին ցուցադրությունը, ինչը հնարավորություն է տալիս ծանոթանալ և պահպանել հայկական ասեղնագործության ավանդույթները։
Նշենք, որ ձեռնարկն իրանացվում էր Հովհաննես Թումանյանի թանգարանի‚ «Զարդ» մշակութային ՀԿ-ի ղեկավար Եվգենիա Օհանյանի և Գեղարվեստական կրթության ֆակուլտետի համագործակցության շրջանակներում։