ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բացվեց ուսանողական ցուցահանդես
14.05.2024
Բացվեց ուսանողական ցուցահանդես

«Նարեկացի» արվեստի միությունում բացվեց «Այս գունավոր աշխարհը սև-սպիտակ լուսանկարներով» խորագրով լուսանկարչական ցուցահանդես։

Ցուցահանդեսում ներկայացված էին ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական լուսանկաչություն բաժնի ուսանողների և շրջանավարտների 50 աշխատանք։

Բացմանը ներկա էին Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ, լուսանկարչական արվեստի սիրահարներ։

Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանը ողջունեց ցուցահանդեսում նաև նախկին շրջանավարտների մասնակցությունը և կարևորեց ցուցահանդեսների դերն ուսանողների գեղագիտական ճաշակի ձևավորման գործում:

Ցուցահանդեսի կազմակերպիչ, ամբիոնի ասիստենտ Արմեն Խաչատրյանն էլ իր խոսքում կարևորեց լուսանկարչության դերը մեր օրերում և երիտասարդների շրջանակում։

Նա ուսանողներին հորդորեց աշխատել համարձակ և նոր լուսանկարչական արտահայտչամիջոցներ կիրառել, իսկ հետաքրքիր լուսանկարներ նկարահանող երիտասարդներին հորդորեց առավել ակտիվ մասնակցություն ունենալ նման ցուցահանդեսներին։

«Այս գունավոր աշխարհը սև-սպիտակ լուսանկարներով» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 17-ը։