ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սուսաննա Խուրշուդի Բաղդասարյան
26.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ 

 

baghdasaryansusanna47@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/Ռոմանագերմանական լեզուների և դրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն
2011թ.՝ hայցորդ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնում: Երևան, Հայաստան:

Ատենախոսության թեման`Իրադրային քերականության ուսուցումը անգլերենի մասնագիտական դասընթացում:

1977-1982թթ. Երևանի Պետական Համալսարանի Բանասիր. ֆակուլտետի Ռոմանագերմանական լեզուներ (անգլերեն) բաժին, դիպլոմ՝ բանասերի, թարգմանչի և ուսուցչի որակավորմամբ, Երևան, Հայաստան:

Աշխատանքային փորձ
2002թ-ից մինչ օրս ՀՊՄՀ Ռոմանագերմանական լեզուների ամբիոն, դասախոս 
2006-2009թթ. ամռան ամիսներին Հայերենի դասավանդում Օքսֆորդի համալսարանի ասպիրանտներին և ամերիկացի ուսանողներին (Հյուսթոն)
1983-2001թթ. Հայաստանի ժուռնալիստների միություն, թարգմանիչ-խորհրդական:

Կարդացվող դասընթացներ
«Անգլերենի բանավոր և գրավոր խոսք» մասնագիտական կողմնորոշման դասընթացում առկա բակալավրիատի երկրորդ և չորրորդ, հեռակա բակալավրիատի երրորդ կուրսերում, կամընտրական դասընթաց՝ «Պաշտոնական անգլերեն» առկա բակալավրիատի չորրորդ կուրսում, ինչպես նաև «Գործնական քերականություն» առկա բակալավրիատի առաջին կուրսում

Գիտական հետքրքրությունների շրջանակ

Լեզվաբանական տիպաբանություն, մեթոդաբանություն, թարգմանաբանություն, քերականություն, պաշտոնական և գործարարական անգլերեն:

Վերապատրաստումներ
• 2007թ. հունիս, Մաքմիլան Արմենիա, Օքսֆորդի ուսուցիչների ակադեմիայի կողմից կազմակերպված վերապատրաստման դասընթաց
• 2007թ. սեպտեմբեր, Մաքմիլան Արմենիա, «Move Ahead» և «Straightforward» դասագրքերի շնորհանդես և վերապատրաստում
• 2011թ. փետրվար Մանմար «Օտար լեզվի ուսուցման նոր մեթոդները Հայաստանում» վերապատրաստման դասընթաց
• 2011թ. ապրիլ Մանմար «Օտար լեզվի ուսուցման նոր հնարավորություններ Քեմբրիջ համալսարանական հրատարակչության հետ» վերապատրաստման դասընթաց
• 2012թ. հունիս Քեմբրիջի համալսարանի գործարար անգլերենի իմացություն
• 2013թ. հոկտեմբեր ԵՊՀ , հանրապետական գիտաժողով «Թարգմանությունը որպես գիտական ուսումնասիրության առարկա և միջմշակութային փոխներթափանցման միջոց», մասնակցություն
• 2014 թ. մայիս Մանմար, «Բազմամակարդակ դասերի կազմակերպման ներառական գործառույթներ» և «Խոսակցական մարտավարությունների և կապակցված խոսքի դասավանդում» վերապատրաստման դասընթաց
• 2014 թ. հուլիս Մեծ Բրիտանիա, Քենթ, Քենթրբերի համալսարան միջազգային գիտաժողով «Ճանաչել ուսանողի ինքնուրույնությունը, ստեղծագործական և քննադատական մոտեցումները լեզվի ուսուցման գործընթացում» մասնակցություն
• 2015թ. հունիս Բրիտ. Խորհրդի կողմից կազմակերպված ուսուցիչների վերապատրաստում (դասախոս՝ Ա.Գրունդվիգ):
• 2016թ.դեկտեմբեր «ԱՌՆ-ն մանկավարժական ուսումնական պլանում ամրապնդելու» վերապատրաստում

Հրապարակումներ
1. Ա. Բաբայան, Ս. Բաղդասարյան -Ուսումնամեթոդական ձեռնարկ «Բանավեճեր և հարցազրույցներ», 2011 (Երևան, ԵՊՀ Հրատարակչություն), 262էջ
2. Լեզվական դետերմինիզմ և հարաբերականություն, Armenian Folia Anglistika 2012, Անգլերենի միջազգային գրախոսվող ամսագիր (Լուսակն), էջ՝ 40-43
3. Անգլերենի իրադրային քերականական կաղապարների թարգմանության և ուսուցման մի քանի առանձնահատկությունների մասին էջ՝ 202-207, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014թ. գիտական հոդվածների ժողովածու
4. Անգլերենի ուսուցում իրադրային համատեքստում Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի ժողովածու, Եր., 2014թ. էջ՝ 168-171
5. Իրադրային քերականության արդյունավետ ուսուցում էջ՝ 99-105, Անգլիագիտական հետազոտությունների հայկական հանդես, միջազգային գրախոսվող ամսագիր, Երևան 2015, Լուսակն հրատ.:

ORCID ID https://orcid.org/0000-0002-0469-3380 

Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն՝ ազատ, հայերեն՝ մայրենի, գերմաներեն՝ բառարանով