ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բարի երթ, սիրելի վարժարանցիներ
15.09.2020
Բարի երթ, սիրելի վարժարանցիներ

Ուսումնական տարվա սկիզբն ազդարարվեց նաև Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանում (ավագ դպրոց):

«Թող այս ուսումնական տարին լինի հույսերի ու նպատակների իրագործման, գիտելիքի ձեռքբերման արգասաբեր տարի։ Դրա հաջողումը կախված է յուրաքանչյուրիս հետևողական ու անխոնջ աշխատանքից։ Չվախենաք դժվարություններից, քանի որ միասին հաղթահարելու ենք բոլոր խոչընդոտները»,- ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորանքի իր խոսքում նշեց ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը:

6 ենթահոսքի 157 աշակերտ նոր նպատակներով ու երազանքներով առաջին անգամ ոտք դրեց ՀՊՄՀ-ի հենակետային վարժարան:

Վարժարանի տնօրեն Նաիրա Սաֆարյանը վարժարանցիներին մաղթեց հաջողություններով, նվաճումներով լի ուսումնական տարի և հորդորեց խստորեն պահպանել հակահամաճարակային ռեժիմի բոլոր սահմանափակումները:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է վարժարանցիներին, մաղթում ձեռքբերումներով նվաճումներով լի նոր ուսումնական տարի: