ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բարի գալուստ, դպրոց
31.08.2021
Բարի գալուստ, դպրոց

Ուսումնական նոր տարին հանդիսավորությամբ և տոնական միջոցառմամբ առաջին դասարանցիների համար օգոստոսի 31-ին մեկնարկեց նաև ՀՊՄՀ №57 հիմնական դպրոցում. այս տարի դպրոցն ունի երկու առաջին դասարան՝ 60 աշակերտ:

Դասերը կընթանան բնականոն ամենօրյա ռեժիմով՝ համաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին դասարանցիները, նախքան դասերի մեկնարկը, հասցրել էին լինել դպրոցում, դասասենյակներում, ծանոթանալ դասվարի հետ, անգամ զբաղվել նկարչությամբ. «Դպրոցական նավը սկսեց իր ճամփորդությունը դեպի անեզր գիտելիքի աշխարհ»,-ասաց  Նաիրա Տողանյանը:

Նա հույս հայտնեց, որ այս ուսումնական տարին կընթանա բնականոն հունով՝ առանց անակնկալների:

Գիտելիքի, գրի եւ դպրության օրը` սեպտեմբերի 1-ին դպրոցն իր դռները բացեց նաև բարձր դասարանցիների համար: ՀՊՄՀ №57 հիմնական դպրոցի աշակերտների ընդհանուր թիվը շուրջ 500 է. համալրումներ դպրոցում սպասվում են: