ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բարի գալուստ Մանկավարժական մայր բուհ
01.09.2017
Բարի գալուստ Մանկավարժական մայր բուհ

Այսօր Սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի, գրի եւ դպրության օրը:

Օրվա առթիվ Մանկավարժական համալսանի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը շնորհավորեց բուհի 10 ֆակուլտետների ուսանողներին, մասնավորապես՝ 1-ին կուրսեցիներին՝ վստահեցնելով, որ մեծ պատասխանատվություն և պատիվ է լինել Մեծ Լուսավորչի անունը կրող դարբնոցի ուսանողը:

Բակալավրիատի 976 և մագիստրատուրայի 700 1-ին կուրսեցիներին դիմավորեցին և շնորհավորեցին ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչներն ու դասախոսները:

Նրանք իրենց շնորհավորական ուղերձներում ընդգծեցին, որ Մանկավարժական համալսարանը տասնամյակներ շարունակ կրթում և դաստիարակում է մեր երկրի ապագա սերնդին՝ մնալով ՀՀ-ում առաջատար մանկավարժական բուհը:

Նրանք ևս մեկ անգամ ընդգծեցին, որ մանկավարժը եղել և մնում է անձնվեր աշխատանքի, անսպառ նվիրումի չափանիշ, ով ջանք ու եռանդ չի խնայում կրթված ու գիտակից սերունդներ կրթելու գործում:

Մանկավարժական համալսարանը շնորհավորում է բոլոր աշակերտներին, ուսանողներին, մանկավարժներին, կրթության գործի նվիրյալներին, մաղթում լուսավոր ճանապարհ, արգասաբեր և նվաճումներով, ձեռքբերումներով լի նոր ուսումնական տարի:

Մանկավարժական համալսարանի 1-ին կուրսի ուսանողների համար Գիտելիքի, գրի եւ դպրության օրը շարունակվեց բուհում կատարած շրջայցով, որին հաջորդեց բարձրագույն կրթական հաստատությունում առաջին դասը: