ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բատիկ աշխատանքների ցուցահանդես
25.05.2021
Բատիկ աշխատանքների ցուցահանդես

Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվել է բատիկ տեխնիկայով արված աշխատանքների ցուցահանդես: Ցուցադրության էին ներկայացվել  Դեկորատիվ-կիրառական արվեստ մասնագիտության 2-րդ և Հագուստի մոդելավորում մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողների աշխատանքները, դասախոս`Սոնա Սագրադովա։

Ցուցադրության այցելուները միակարծիք են` ներկայացված աշխատանքները նրբագեղ են‚ ինչը պայմանավորված է այդ տեխնիկայի առանձնահատկություններով։

Ցուցադրության բացման առթիվ մասնակիցներին շնորհավորեցին Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Արա Հակոբյանը‚ ժողովրդական նկարիչ‚ պրոֆեսոր Ֆարաոն Միրզոյանը‚ արվեստի վաստակավոր գործից‚ պրոֆեսոր Կարեն Աղամյանը և այլոք։ Նրանք բարձր գնահատեցին ներկայացված աշխատանքները և մաղթեցին նոր ցուցադրություններ ու հաջողություններ: