ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բեմում էին ՀՊՄՀ-ի Երաժշտության բաժնի ուսանողները
19.05.2017
Բեմում էին ՀՊՄՀ-ի Երաժշտության բաժնի ուսանողները

Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացավ Երաժշտության ամբիոնի ուսանողների համերգը՝ նվիրված մայիսյան հաղթանակներին:

«Մենք հզոր ենք մեր լեռների պես» խորագրով համերգին մասնակցում էին ամբիոնի Ազգային նվագարանների նվագախումբը, ղեկավար` ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան, Ջազ բենդը, ղեկավար` Մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Երվանդ Երզնկյան, Փողային նվագախումբը՝ ղեկավար, դոցենտ Կոլյա Մարտիրոսյան, ինչպես նաև քանոնահարների, դուդուկահարների, դհոլահարների խմբերը:

Ամբիոնը նման համերգներ հաճախ է կազմակերպում ինչպես բուհում, այնպես էլ մարզերում՝ տեղի հանդիսատեսին ծանոթացնելու փողային նվագարաններին և ազգային գործիքներին:

Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը aspu.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նվագախմբերի և խմբերի հաճախ կազմակերպվող համերգները նպաստում են, որ նրանք մշտապես պատրաստ լինեն շրջագայելու և համերգներով հանդես գալու:

Երաժիշտ, երգահանի կարծիքով՝ պետք է հատկապես մարզերի երեխաների շրջանում տարբեր միջոցներով քարոզել, ծանոթացնել փողային նվագարաններին և ազգային գործիքներին՝ ազգայինը չկորցնելու, եղածը պահպանելու համար: Անդրադառնալով ամբիոնի երաժիշտների հաջողություններին՝ Արա Գևորգյանը նկատեց, որ անցնող տարում ևս նվագախմբերը, խմբերն ու անհատ կատարողները մասնակցել են բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների և արժանացել բարձր մրցանակների: