ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բիզնես գաղափարներ՝ Վահրամ Միրաքյանից
01.10.2021
Բիզնես գաղափարներ՝ Վահրամ Միրաքյանից

Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում հյուրընկալվել էր Մանթաշով գործարարների միության հիմնադիր նախագահ, «Չոր մարքեթինգի» հիմնադիր, գործարար Վահրամ Միրաքյանը:

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց «Բիզնես մտածելակերպը բոլորի համար» խորագրով թրեյնինգը, որի ընթացքում քննարկվեցին բիզնես մտածելակերպին առնչվող՝ «ի՞նչ իմանալ բիզնես սկսելուց առաջ», «ինչպե՞ս դառնալ հաջողակ գործարար», «ինչպե՞ս կրթությունը կապել բիզնեսի հետ» և այլ հարցեր:

«ՀՀ-ում բիզնեսի ծաղկմանը խոչընդոտում է ոչ պրոֆեսիոնալիզմը: Անընդհատ զարգացեք և փնտրեք նոր կապեր՝ մեծացնելով ծանոթների շրջանակը»,-ուսանողներին խորհուրդ տվեց գործարարը:

Թրեյնինգի ընթացքում ծավալվեց շահագրգիռ քննարկում, եղավ հարց ու պատասխան. ներկաներն իրենց գոհունակությունը հայտնեցին բանախոսին՝ նախաձեռնության և արժեքավոր խորհուրդների համար: