ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բուհ-դպրոց համագործակցությունն ամրապնդվում է
16.05.2022
Բուհ-դպրոց համագործակցությունն ամրապնդվում է

Տարիներ շարունակ Մանկավարժական համալսարանը համագործակցում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան համար 2 դպրոցի հետ: Այդ դպրոցում Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորոմատիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ անցկացրին իրենց կիրառական պրակտիկան։ 

Դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչների և ուսանող-պրակտիկանտների համար «Պարամետրական հավասարումներ և անհավասարումներ» թեմայով զեկույցով հանդես եկավ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանը:

Ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին դասախոսության համար, պրոֆեսորին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը և ընդգծեցին, որ վերոնշյալ թեման դպրոցականների համար դժվարամատչելի է: 

Պրակտիկայի ավարտին ուսանողները կազմակերպեցին «Մաթեմատիկան ամենուր է» խորագրով ցերեկույթ-միջոցառում, ինչն էլ ավելի կնպաստի աշակերտների մաթեմատիկական գիտելիքների ձեռքբերմանը:

Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր Լուսինե Ղուլղազարյանն www.aspu.am-ի հետ զրույցում կարևորեց նման դասախոսությունների, հանդիպումների անհրաժեշտությունը՝ բուհ-դպրոց կապի ամրապնդման տեսանկյունից և հավելեց, որ ՀՊՄՀ-ի այս տարվա կարգախոսը՝ «365 օր դպրոցում՝ ուսուցչի և աշակերտի կողքին» իրականություն են դառնում նման ձեռնարկներով։