ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բուհի «Լավագույն ընթերցող»-ը Սևակ Հովհաննիսյանն է
21.12.2017
Բուհի «Լավագույն ընթերցող»-ը Սևակ Հովհաննիսյանն է

Մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի ընթերցասրահում այսօր ամփոփվեցին արդեն ավանդական դարձած և  8-րդ անգամ անցկացվող «Լավագույն ընթերցող» մրցույթի արդյունքները:

ՀՊՄՀ-ի պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը,  կարևորելով ձեռնարկի անցկացումը, ուրախությամբ նկատեց՝ անգամ տեղեկատվական տեխնոլոգիաների  ժամանակաշրջանում տարեցտարի ավելանում է գրքի բարեկամների թիվը.«Գրքի հետ հանդիպումն ու նրա հետ ճանապարհ անցնելն իմացաբանական նոր ոլորտներ թափանցելու յուրահատուկ բանալի է, մի խորհրդավոր աշխարհ, որի հետ հաղորդակցվելը նույնքան խորհրդավոր է ու հետաքրքիր, նաև կարևոր՝ անձի ձևավորման համար»,- նշեց պրոռեկտորն ու  համալսարանի լավագույն ընթերցողներին մաղթեց նոր ճանապարհորդություններ՝ դեպի գրքերի զարմանահրաշ աշխարհ:

Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցն անդրադառնալով ընթացիկ տարվա վիճակագրությանը՝  նշեց, որ համալսարանի գրադարանն ունեցել է  4 մլն տացք.յուրաքանչյուր ուսանողի հասնում  է 100 գիրք, սակայն լավագույն ընթերցողների պարագայում այս վիճակագրությունը փոխվում է, որովհետև քանակական առավելությունը նրանց կողմն է:

Այս տարի անցկացվող «Լավագույն ընթերցող» մրցույթի նորարարությունն այն էր, որ ի տարբերություն նախորդ տարիների,   մասնակիցների շարքում  համալսարանի բակալավրիատի ուսանողներից, հիմնական  և  ավագ դպրոցների աշակերտներից բացի, ընդգրկված էին նաև  ՀՊՄՀ-ի մագիստրոսները:

2017 թվականի «Լավագույն ընթերցող» ճանաչվեց Բանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի  մագիստրոս Սևակ Հովհաննիսյանն է, ով  գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կանսերվատորիան, ապա որոշել ուսումը շարունակել նաև Մանկավարժական համալսարանի մագիստրատուրայում:

Սևակ Հովհաննիսյանը բուհի ռեկտորի կողմից ստացավ պլանշետ, նրան  հանձնեցին նաև  Հայաստանի հանրագիտարանի 12 հատորյակը:

Ֆակուլտետային լավագույն ընթերցողներ ճանաչվեցին Գենյա Ղռմաջյան/Պատմության ֆակուլտետ, 3-րդ կուրս/,Սուսաննա Սուլթանյան/Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, 3-րդ կուրս/, Տաթևիկ Ենոքյան/Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ, 3-րդ կուրս/, Ամալյա Մելքոնյան/Կուլտուրայի ֆակուլտետ, 3-րդ կուրս/, Նանե Պետրոսյանց/Օտար լեզուների ֆակուլտետ, 1-ին կուրս/,Աստղիկ Հարությունյան/Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս/, Հելլադա Եղնազարյան/Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, 2-րդ կուրս/, Գոհար Ենոքյան/Սկզբնական կրթության ֆակուլտետ, 3-րդ կուրս/, Տաթևիկ Սայադյան/Հատուկ կրթության ֆակուլտետ, 3-րդ կուրս/, Մերի Մուրադյան/Հատուկ կրթության ֆակուլտետ, 3-րդ կուրս/:

Լավագույն աշակերտները  Սոնա Հովսեփյանն /9-րդ դասարան/  ու Աշոտ Վանոյանն /11-րդ դասարան/ էին:

Լավագույններին շնորհավորեցին և նվերներ  հանձնեցին ֆակուլտետների դեկանները, փոխդեկանները, համալսարանի հիմնական և ավագ դպրոցների տնօրենները, ծնողներն ու  ընտանիքի անդամները, իսկ Տեր-Թորգոմ վարդապետը նրանց փոխանցեց իր  օրհնությունը:

Ձեռնարկի ընթացքում հայտնի  դարձան նաև  տարվա ամենաընթերցված հեղինակները՝ մանկավարժական գիտությունների դոկտոր Ջուլիետա Գյուլամիրյան/16 հազար/ և հոգեբան Ալբերտ Նալչաջյան/26 հազար/: