ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բուհի թանգարանում բացվել են նոր ցուցադրություններ
17.04.2019
Բուհի թանգարանում բացվել են նոր ցուցադրություններ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ Մանկավարժական համալսարանի թանգարանում ապրիլի 17-ից մայիսի 30-ը կգործի «Հուշարձանները նամականիշներում» խորագրով ցուցադրություն:

Հավաքածուում ներկայացված են ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում հայկական եկեղեցական շինությունները, խաչքարերը, քանդակները. հատկապես ուշագրավ են Սասունցի Դավթի ձիարձանը, Մայր Հայաստանի, Հայկի քանդակները: Ցուցադրված են նաև  թանգարանների հոյակերտ ճարտարապետական շինությունները, ինչպիսիք են Սարդարապատի, Էրեբունու թանգարանի պատկերները: Նամականիշների շարքում ցուցադրված են նաև աշխարհի տարբեր երկրների ճարտարապետական հուշարձաններ և քանդակային ստեղծագործություններ:

Նշենք, որ ցուցադրվող նամականիշները Մանկավարժական համալսարանի Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Բաբախանյանի անձնական հավաքածուից են:

Միևնույն ժամանակ, թանգարանում բացվել է նաև «Հայոց ցեղասպանության արտացոլումն արվեստում» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցադրությունը: Լուսանկարներում ներկայացված է, թե ինչպես է ժողովրդի համառությունը, գոյության համար հարատև պայքարը դարձել մտորումների առարկա և իր արտացոլումը գտել արվեստում: