ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բժշկական ապահովագրության գծով ապահովագրական հատուցումները կկատարվեն փաստաթղթերի էլեկտրոնային /սկանավորված տարբերակների հիման վրա
25.12.2017

Այսուհետ բժշկական ապահովագրության գծով ապահովագրական հատուցումները կկատարվեն փաստաթղթերի էլեկտրոնային/սկանավորված տարբերակների հիման վրա:

Դրա համար պարզապես պետք է՝

1. Ինքնուրույն վճարումներ կատարելու դեպքում հիմնավորող փաստաթղթերի սկանավորված տարբերակներն ուղարկել medical@RGS.am էլ. փոստի հասցեին, որի հիման վրա մենք կփոխհատուցենք ապահովագրական պատահարի գծով ծախսը:

2. Այնուհետև հիմնավորող փաստաթղթերի բնօրինակները՝ փակված ծրարներում, աշխատակիցները պետք է թողնեն Ձեր ընկերության Մարդկային Ռեսուրսների կամ այլ համապատասխան բաժնում:

3. Մեր կուրյերը ամիսը մեկ անգամ կմոտենա և կվերցնի ծրարները:

Աշխատակիցն ինքն ուղարկի փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակները medical@RGS.am էլ. փոստի հասցեին, որպեսզի հարցերի դեպքում բժշկի հետ կապի մեջ լինի:

Առաջարկած տարբերակը ոչ թե փաստաթղթերի ներկայացման նոր պարտադիր եղանակ է, այլ այլընտրանք է. կարող են օգտվել այն աշխատակիցները, ովքեր կցանկանան:

Հայտի հետ կապված փաստաթղթերն ուղարկելիս նույն եղանակով ուղարկել նաև կից հայտային դիմումը՝ լրացված:

 

Նորություններ