ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ճապոնացի ուսանողներն ու պրոֆեսորը ՀՊՄՀ-ում մասնակցեցին դասընթացների
11.12.2019
Ճապոնացի ուսանողներն ու պրոֆեսորը ՀՊՄՀ-ում մասնակցեցին դասընթացների

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում են Ճապոնիայի Սագայի ազգային համալսարանի Տարածաշրջանային դիզայն և կերպարվեստ ֆակուլտետի 5 ուսանող և 1 պրոֆեսոր:

Վերջիններս երեք օրերի ընթացքում մասնակցում են հայ արվեստի պատմություն, խեցեգործություն, քանդակագործություն, գեղանկար, գործվածք, համակարգչային դիզայն և հագուստի մոդելավորման կոմպոզիցիա դասընթացներին:

Ճապոնացի հյուրերը այցի շրջանակներում մասնակցել են նաև կարպետագործության և քանդակագործության վարպետաց դասերի: Նշենք, որ գործնական պարապմունքներին մասնակցում էին նաև ֆակուլտետի ուսանողները:

Ճապոնացի հյուրերը բարձր գնահատեցին եռօրյա վերապատրաստումները և պատրաստակամություն հայտնեցին շարունակել երկու բուհերի միջև համագործակցությունը:

Դասընթացների ավարտին ուսանողներին հանձնվեցին հավաստագրեր, իսկ պրոֆեսոր Միե Իշիին շնորհակալագիր: