ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Չին գործընկերները ծանոթացան ՀՊՄՀ-ի մշակութային մասնագիտություններին
31.10.2017
Չին գործընկերները ծանոթացան ՀՊՄՀ-ի մշակութային մասնագիտություններին

Մանկավարժական համալսարանում երկօրյա աշխատանքային այցով գտնվող Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան, Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպին և աշխատակից Չժան Սյուեցին այսօր հյուրընկալվել էին բուհի Գեղարվեստական կրթության և Կուլտուրայի ֆակուլտետներում:

Օտարեկրյա հյուրերը Գեղարվեստական կրթության ֆակուլտետում ծանոթացան կառույցի գործունեությանը, մասնագիտություններին, դասավանդվող առարկաներին, ապա պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումից հետո մասնակցեցին նկարչության, քանդակագործության, արվեստի պատմության, դիզայնի դասերին՝ծանոթանալով հայ մասնագետների դասավանդման մեթոդներին:

Չին գործընկերները Մանկավարժական համալսարանի աշխատակիցների ուղեկցությամբ եղան նաև Կուլտուրայի ֆակուլտետում, որտեղ Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանի ուղեկցությամբ ներկա գտնվեցին ապագա պարուսույցների փորձին, էկրաններով դիտեցին բուհի ուսանողների մասնակցությամբ չինական ազգային պարի բեմադրություն:

Պեկինից ժամանած հյուրերին երաժշտական կատարումովներ ողջունեց նաև ֆակուլտետի փողային նվագախումբը, որից հետո  հյուրերը դիտեցին ապագա ռեժիսորների մասնկացությամբ բերմադրված հատված՝ ներկայացումից:

Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Յան Մեյխուան, Պեկինի մանկավարժական համալսարանի չինարեն լեզվի և մշակույթի ինստիտուտի տնօրեն Չժու Ժույպին և աշխատակից Չժան Սյուեցին եղան նաև Արմեն Հովհաննիսյանի անվան ուսումնական ստուդիայում, դիտեցին ապագա հեռուստալրագրողների պատրաստած տեսանյութերը, ծանոթացան վերջիններիս պրակտիկ գործունեության մանրամասներին:

Պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկեցին հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր: