ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ 29-րդ ձմեռային Ունիվերսիադայի շրջանակներում
27.02.2019
Ցուցադրություն՝ 29-րդ ձմեռային Ունիվերսիադայի շրջանակներում

Քաղաքային գեղեցիկ տեսարաններ, բնապատկերներ, ինքնատիպ մշակույթ. նման լուսանկարներով էր ներկայացված Կրասնոյարսկ երկրամասն ու համանուն քաղաքը՝ Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի նախասրահում բացված ցուցահանդեսում:

Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված ձեռնարկն իրականացվում է սպորտային միջազգային իրադարձության՝ Կրասնոյարսկում կայանալիք 29-րդ ձմեռային Ունիվերսիադայի շրջանակներում:

Մանկավարժական համալսարանի Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջունեց հյուրերին և կարևորեց նման միջոցառման անցկացումը համատեղ գործունեություն ծավալելու տեսանկյունից: 

Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի մշակութային և հասարակական բաժնի ղեկավար Անդրանիկ Արզումանյանը ևս ողջունեց ներկաներին և ընդգծեց. «Լիահույս ենք, որ ունիվերսիադան  ուսանողներին կհետաքրքրի. այն ամենակարևոր սպորտային միջոցառումն է, որ անցկացվում  է տարվա ընթացքում մի քանի անգամ՝ հնարավորություն ընձեռելով աշխարհի մի շարք երկրների ուսանողներին ևս մասնակցել»:

Վերջինս հավելեց նաև, որ Հայաստանը նույնպես մասնակցելու է ձմեռային մրցարշավին և հույս հայտնեց, որ հայ մարզիկները Կրասնոյարսկից կվերադառնան մեդալներով: