Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ Մակավարժական համալսարանի Կուլտուրայի ֆաուլտետի ճեմասրահում ներկայացվեց լուսանկարների ցուցահանդես՝ «Քառորդ դար. անկախության ճանապարհին» թեմայով:
2-4-րդ կուրսերի ուսանողները 100-ից ավելի լուսանկարներում պատկերել են իրենց պատկերացրած ու տեսած անկախությունը:
Օպերատորության, գեղարվեստական լուսանկարչության և սոցիալ-մշակութային գործունեության ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանն aspu.am-ի հետ զրույցումընդգծեց, որ այս ցուցադրությունը մյուսներից առանձնացնում է միմիայն անկախության մասին արված լուսանկարներով.«Ցուցահանդեսը Անկախության 25-ամյակի առթիվ միջոցառումների ամփոփումն է. մինչ այդ ֆակուլտետում ցուցադրվել էր Գառնիկ Կարապետյանի «Իմ Հայաստան» ֆիլմը, իսկ Սարդարապատում անցկացվել արտագնա դաս: Լուսանակարները լավն են՝ հետաքրքիր մոտեցումներով: Սա ուսանողների համար ևս մի առիթ է՝ մասնագիտական փորձառության աճ գրանցելու համար»,- նշեց Ռուբեն Երզինկյանն ու հավելեց, որ ցուցահանդեսը ամփոփումից հետո, լավագույնները կխրախուսվեն:
Ցուցահանդեսը կտևի մինչև հոկտեմբերի 7-ը:
Լուսանկարները՝ Արմեն Խաչատրյանի