ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ «Այս անգամ էլ մենք»
02.05.2019
Ցուցադրություն՝ «Այս անգամ էլ մենք»

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում բացվել է իր ձևաչափով աննախադեպ ու բացառիկ ցուցադրություն: 

«Այս անգամ էլ մենք» խորագիրը կրող ցուցադրությանը ներկայացված էին ֆակուլտետի ուսումնաօժանդակ և վարչական կազմի 7 աշխատակցի ստեղծագործություններ՝ բնանկարներ, դիմանկարներ, կոմպոզիցիոն աշխատանքներ և այլն:

Ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը շնորհավորեց մասնակիցներին ցուցադրության բացման առիթվ և հույ հայտնեց, որ նման ցուցադրությունները կլինեն շարունակական:

«Գեղարվեստական կրթության ֆակուլտետի առօրյան ներշնչում է ստեղծագործել, իսկ ցուցադրության մասնակիցներն ավելի շատ ժամանակ անցկացնում են աշխատավայրում: Բացի այդ, նրանց հիմնական մասն ունի մասնագիտական կրթություն և այս ցուցադրությունն առիթ հանդիսացավ, որ նրանց մոտ արթնանա ի վերուստ տրված շնորհի, տաղանդի հանդեպ հետաքրքրությունն ու հավատարմությունը մասնագիտությանը»,-նշեց Արա Հակոբյանն ու հավելեց, որ ներկայացված ստեղծագործությունները կատարված են բարձր վարպետությամբ:

Միջոցառման մասնակիցներին շնորհավորեցին նաև Կերպարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանն ու ձեռնարկի կազմակերպիչ, դասախոս Տարոն Ալեքսանյանը:

Նշենք, որ «Այս անգամ էլ մենք» ցուցադրությունը կտևի մեկ շաբաթ: