ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ Երեխաների  պաշտպանության օրվա առթիվ  
01.06.2022
Ցուցադրություն՝ Երեխաների  պաշտպանության օրվա առթիվ   

 

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, տոնական էր Գեղարվեստական կրթության ֆակուլտետում։ Բացվեց «Գիտակ մանուկ» մանկական կենտրոնի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը։

Ներկայացված էր 4-6 տարեկան 26 երեխայի շուրջ 55 անհատական և խմբային աշխատանք։ Պատանի նկարիչներին ողջունեցին և  օրվա և այդ առթիվ կազմակերպված ցուցահանդեսի առթիվ շնորհավորեցին  ֆակուլտետի դեկան,  պրոֆեսոր Արա Հակոբյանը, կենտրոնի տնօրեն Լյուդմիլա Սոնյանը։

Վերջինս  շնորհակալագիր հանձնեց ֆակուլտետի շրջանավարտ, կերպարվեստի ուսուցիչ Անահիտ Ադամյանին։

Շնորհակալագրեր ստացան նաև  կենտրոնի սաները։