ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ «Հայաստանը և Ֆրանսիան»
07.11.2018
Ցուցադրություն՝ «Հայաստանը և Ֆրանսիան»

Անմասն չմնալով Հայաստանում անցկացված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից՝ Մանկավարժական համալսարանի թանգարանը Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության և Օտար լեզուների ֆակուլտետի հետ միասին կազմակերպել էին «Հայաստանը և Ֆրանսիան» խորագրով ցուցադրություն:

Ցուցադրության էին ներկայացվել եզակի՝ Լուվրում ցուցադրվող աշխարհահռչակ նկարիչների լավագույն կտավների, հայ-ֆրանսիական համատեղ թողարկված 15-րդ դարի նամականիշեր, ֆրանսիական ճարտարապետության նմուշներ և այլն:

Հավաքածուն թանգարանին է տրամադրել ՀՊՄՀ-ի Կենսաբանության քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Աշոտ Բաբախանյանը, ով եղել է Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ:

Այցելուները մեկ ամիս հնարավորություն կունենան տեսնելու նաև ֆրանսիական փոստային նամականիշերի թողարկման 150-ամյակին նվիրված համաշխարհային ֆիլատելիստական ցուցադրությանը «Ֆիլեքսֆրանս 99»-ում Հայաստանի ազգային կոմիսար Աշոտ Բաբախանյանին տրված մեդալը:

Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը հայ-ֆրանսիական պատմական հարաբերությունների համատեքստում կարևորեց միջոցառման անցկացումը, որը կնպաստի այցելուների շրջանում ֆրանսիկան մշակույթի, պատմության տարածմանը:

Օտար լեզուների ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը ներկայացրեց հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների բազմաթիվ փաստեր, ինչպես նաև անդրադարձավ ֆակուլտետի դասախոսների, ուսանողների մասնակցությանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին, իսկ ուսանողուհիներն իրենց ելույթներում ներկայացրին ֆրանսիական ճարտարապետությունը, խոհանոցը, ինչպես նաև աշխարհահռչակ Շառլ Ազնավուրին: