ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն ՀՊՄՀ-ի թանգարանում
08.03.2019
Ցուցադրություն ՀՊՄՀ-ի թանգարանում

Կանանց միջազգային օրվա շրջանակներում Մանկավարժական համալսարանի թանգարանում կազմակերպվել է նամականիշերի ցուցադրություն:

Ներկայացված են ինչպես օտարազգի նշանավոր կականց՝ Մերլին Մոնրոյի, Քեթրին Հեփբորնի, Ինդիրա Գանդիի, Եղիսաբեթ II-ի, Ուելսի արքայադուստր Դիանայի, այնպես էլ հայ՝ Լուսինե Զաքարյանի, Մարիետա Շահինյանի և այլ հայտնիների նամականիշեր:

Ցուցադրությունում տեղ են գտել նաև տարատեսակ ծաղիկների նամականիշեր և բացիկներ, որոնք պատկանում են ՀՊՄՀ-ի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դասախոս, քիմ. գիտ. թեկ., դոցենտ Աշոտ Բաբախանյանին:

Նշենք, որ բուհի թանգարանում բացված նամականիշերի ցուցադրությունը բաց կլինի մինչև ապրիլի 7-ը: