Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը։ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի, այդ թվում՝ բուհի նահատակված ուսանողների հիշատակին էր նվիրված ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետում կազմակերպված ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը խորհրդանշական էր․ ժանրային բազմազանությամբ և հարուստ ներկապնակով աչքի ընկնող ցուցադրությանը ներկայացված էր ֆակուլտետի 27 մանկավարժ-արվեստագետի 27 աշխատանք:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էր բուհի ղեկավար և դասախոսական կազմը, արվեստասերներ, ուսանողներ։
«Արվեստը հոգևոր-զգացմունքային արտահայտման յուրատեսակ ձև է, որի միջոցով հնարավոր է ներկայացնել ինչպես ուրախությունը, այնպես էլ տխրությունը։ Տարբեր ձեռնարկներով պետք է հիշատակել պատերազմում զոհվածներին»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը։
Ցուցահանդեսի ավարտին բուհի ղեկավար կազմը շրջայց կատարեց ֆակուլտետի ցուցասրահներում և մեկ անգամ ևս բարձր գնահատեց տարբեր տարիներին բուհում դասավանդած մեծանուն արվեստագետների գործերը։