ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ «Իմ սեր, իմ Հայրենիք»
20.11.2018
Ցուցադրություն՝ «Իմ սեր, իմ Հայրենիք»

ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի Օպերատորության և գեղարվեստական լուսանկարչություն բաժինների ուսանողները արվեստի վաստակավոր գործիչ, դոցենտ Սամվել Սևադայի ղեկավարությամբ չորս ցուցահանդես են հեղինակել ուսման տարիների ընթացքում:

Հինգերորդ ցուցահանդեսը, որ կրում էր «Իմ սեր, իմ Հայրենիք» խորագիրը, նոյեմբերի 15-ին բացվեց Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում:

Ուսանող-լուսանկարիչներն այցելուներին ներկայացրեցին այն գեղեցիկ ակնթարթները, որոնք տեսել էին և որսացել: Բացմանը մասնակցում էր նաև Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով ողջունելով ցուցահանդեսի մասնակիցներին, նշեց՝ այս ցուցադրությամբ նոր որակ ու գույն հաղորդվեց քաղաքին:

Ցուցադրությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար նախարար Հովհաննիսյանը շնորհակալագրեր հանձնեց Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին, ցուցահանդեսի ղեկավար, ամբիոնի վարիչ Ռուբեն Երզինկյանին և ցուցադրության գեղարվեստական ղեկավար Սամվել Սևադային, իսկ մասնակից ուսանողներին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի տնօրենը հանձնեց պատվոգրեր:

Շուշիի կերպարվեստի պետական թանգարանի այցելուները երիտասարդ լուսանկարիչների աշխատանքներին կարող են ծանոթանալ առաջկիա մեկ ամսվա ընթացքում:

Ցուցադրության մասին Արցախ TV-ի տեսանյութը ստորև` https://www.youtube.com/watch?v=DTpQWNGQ_g4