ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին
30.01.2017
Ցուցադրություն՝ նվիրված Հայոց բանակի 25-ամյակին

Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է «Հայոց բանակ 25» խորագրով գրքերի ցուցադրություն:

Ցուցադարակներին ներկայացված է վերջին երկուսուկես տասնամյակում տպագրված ավելի քան 151 գիրք ու հանդես:

Ուշադրության են արժանի Հայոց բանակի կազմակերպիչներ, Հայաստանի և Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի, ՀՀ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի հեղինակած կամ նրանց մասին պատմող գրքերը:

Առանձին ցուցադարակով ներկայացված են ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ, Արցախի հերոսներ, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի «Ազդականչ 44» /հայերեն, ռուսերեն/, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի «XXI դարի բանակը», «Հայկական բանակի 20-ամյա տարեգրությունը» գրքերը:

Ցուցադրությունում տեղ է տրվել նաև «Հայոց բանակ» և ՀՀ ՊՆՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի «Կուրսանտ» հանդեսներին, որոնցում հրապարակված նյութերը պատմում են բանակի անցած ուղու, ներկա խնդիրների մասին:

ՀՊՄՀ գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցի կարծիքով՝ արդեն ավանդույթ դարձած ցուցադրությունն ուսուցողական է և ունի ռազմահայրենասիրական դաստիարակության մեծ ներուժ: