ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցադրություն՝ նվիրված Վարդգես Գուլիկյանի հիշատակին
25.05.2018
Ցուցադրություն՝ նվիրված Վարդգես Գուլիկյանի հիշատակին

ՀՊՄՀ-ի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ցուցասրահում բացվեց ցուցահանդեսը՝ նվիրված Կերպարվեստի ամբիոնի դասախոս Վարդգես Գուլիկյանի հիշատակին:

Ցուցադրությունը նախատեսված էր դեռ դասախոսի կենդանության օրոք: Ցուցադրության՝ «Անավարտ ծաղիկներ» խորագիրը խորհրդանշում էր մահից առաջ նկարչի նկարած ծաղիկները, որոնք այդպես էլ մնացին անավարտ այնպես, ինչպես ապագայի հետ կապվծ ուսանողների և Վարդգես Գուլիկյանի նախաձեռնությունները:

Ցուցահանդեսին աշխատանքներ էին ներկայացրել նկարչի ուսանողներն ու գործընկերները. դրանք այն ստեղծագործություններն էին, որոնք ստեղծվել էին Վարդգես Գուլիկյանի կենդանության օրոք և արժանացել նրա գնահատանքին:

Ցուցադրությանը ներկա էին նկարչի ընտանիքի անդամները, ուսանողներ, գործընկերներ, որոնք ողջունեցին և բարձր գնահատեցին ուսանողների նմանօրինակ նախաձեռնությունը: