ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցահանդես
27.03.2019
Ցուցահանդես

Գեղարվեստական կրթության ֆակուլտետում կայացավ «Տառային գրաֆիկա» խորագրով ցուցադրություն, որում ենրկայացված էին Կիրառական արվեստ բաժնի 4-րդ կուրսի 12 ուսանողների աշխատանքները։ Ուսանողական աշխատանքները հայատառ աֆիշների վերաբերյալ էին. դրանք իրենց կերպարային լուծումն ու բովանդակությունն ստացել էին միայն տառերի միջոցով։

Ցուցադրությունն անցկացվում էր համակարգչային դիզայն առարկայի շրջանակներում, դասախոս՝ Տարոն Ալեքսանյան։ Նշենք, որ տառային գրաֆիկան գրաֆիկական դիզայնի ուղղություններից է և նրա հայատառ լինելը մեզանում նոր քայլ է։