ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ցուցահանդես` նվիրված Ավետիք Հակոբյանի հիշատակին
16.11.2018
Ցուցահանդես` նվիրված Ավետիք Հակոբյանի հիշատակին

Գեղարվեստական կրթության ֆակուլտետում կայացավ ցուցահանդես՝ նվիրված ֆակուլտետի դասախոս Ավետիք Հակոբյանի հիշատակին։

Ավետիք Հակոբյանը Մանկավարժական համալսարանում գեղանկարչություն է դասավանդել 1977-2018 թվականներին, եղել է հանրապետական, համամիութենական և արտասահմանյան ցուցահանդեսների մասնակից։

Սիրելի դասախոսի հիշատակին նվիրված ցուցադրությունը կազմակեպվել էր ուսանողների նախաձեռնությամբ: Ներկայացված էին բազմաժանր աշխատանքներ, որոնք կատարվել են վարպետորեն, ինքնատիպ  ու լուսավոր են՝ ինչպես սիրելի դասախոսի մասին հիշողությունները: