ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարինե Սուրենի Դանիելյան
26.02.2016

Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

danielyankarine11@aspu.am, karined@web.am; ecology.sd@gmail.com

Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կրթություն
1994-1996 – դոկտորանտուրա ԵՊՀ աշխարհագրության
1971-1974 - ասպիրանտուրա ԳԱԱ Փորձառարական կենսբանության ինստիտուտում,
1964-1970թ.- Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժին, գերազանցության դիպլոմ:

Գիտական աստիճան
1975թվ-ից կենսաբանական գիտությունների թեկնածու /կենսաքիմիա/,
1999 թվ-ից աշխարհագրական գիտությունների դոկտոր /գեոէկոլոգիա, սոցիալ-տնտեսական շխարհագրություն/:

Աշխատանքային փորձ
2012 առ այսօր - Խ.Աբովյանի անվ. Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ:
1995 առ այսօր – ՄԱԿ –ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ:
1995թ. -2013 - Երևանի պետական համալսարանի դոցենտ, ապա՝ պրոֆեսոր:
1991-1994 - ՀՀ Բնապահպանության նախարար:
1990-1991 - Երևան քաղաքի փոխքաղաքապետ բնապահպանության և առողջապահության գծով:
1985-1990 -ՀԽՀ Կառավարության առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետ:
1980-1985. - ԳԱԱ Կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտնական քարտուղար և ԵՊՀ դասախոս,
1976-1980 - ԳԱԱ Փորձառարական կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող:

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ՝ Կայուն զարգացման հիմունքներ /ռուսական խմբում/
Մագիստրատուրա՝ Էկոլոգիական իրավունք, ՀՀ առաջնահերթ էկոլոգիական հիմնախնդիրները, Համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրները, Բնապահպանություն և բնօգտագործում, Կայուն զարգացման հիմունքներ, Կայուն զարգացման տեսությունն ու պրակտիկան, Օրակարգ 2030 և Կայուն զարգացման նպատակներ:

Գիտական հետաքրքրությունների ոլորտ

 էկոլոգիա և կայուն զարգացում ՝ համաշխարհային գործընթացները և դրական միջագային փորձը, հիմնախնդիրները և դրական ազգային փորձը, հնարավոր զարգացումների ուղիները Հայաստանի Հանրապետությունում:

Անդամակցություն

 ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի գիտական աշխատանքների պաշտպանության գիտական խորհրդի անդամ, ՀՀ Նախագահին առընթեր Հանրային խորհրդի, Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի և Գիտության ոլորտում պարգևոտրուների հանձնաժողովի անդամ, ՀՀ վարչապետին առընթեր անտառների հիմնախնդիրների երկու հանձնաժողովների և ՀՀ զարգացման հիմնադրամի անդամ, և ՀՀ Կառավարության առընթեր Կայուն զարգացման ազգային խորհրդի անդամ և քարտուղար:

Հրապարակումներ
240 գիտական հրապարակումներ, 35 մենագրություն ներառյալ:

Պարգևներ
• 2001թ.- ՀՀ Բնապահպանության նախարարության ոսկե մեդալ “Բնապահպանության բնագավառում նշանակալի ավանդի համար”,
• ՀՀ Նախագահի 23.05.2012թ. հրամանագրով` Անանիա Շիրակացու մեդալ,
• 2014թ.- Համազգային վստահության “Հայուհի 2014” “Հայրենի բնության պաշտպան“ մրցանակ,
• 2014թ. -Երևանի ավագանու որոշմամբ՝ “Երևանի պատվավոր քաղաքացի” կոչում:
• 2018թ. – Ռուս-Հայկական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ ՝ Տարվա մարդ բնապահպանության և կայուն զարգացման ոլորտում:

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն