ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սուրեն Դավթի Դանիելյան
10.02.2016

Հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ, «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրեն, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

danielyansuren21@aspu.am

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պ/կ

«Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրեն

Կրթություն 
1971-1974 թթ. ասպիրանտ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտում՝ հայ գրականության գծով:
1966-1970 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական բաժանմունք

Գիտական աստիճաններ 
1982-ին՝ բանասիրական գիտությունների թեկնածու, թեման՝ «Հեթանոսական» գրական շարժման պատմությունից» (Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում գործող խորհուրդ)
1993-ին՝ բանասիրական գիտությունների դոկտոր, թեման՝ «Սփյուռքահայ վեպը» (ԲՈՀ-ի ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի 003 մասնագիտական խորհուրդ)

Աշխատանքային փորձ 

2013-ից Վաչե Պարտիզունու անվան հայ նոր եւ նորագույն գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
1995-ից համալսարանի «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնի տնօրեն (2013-ից համատեղությամբ)
1993-2001 թթ. Ս. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի հայ գրականության դասախոս (համատեղությամբ)
1974-ից դասախոս մանկավարժական ինստիտուտում

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ՝ «Հայ գրականության պատմություն» / 20-րդ դար, «Սփյուռքահայ գրականություն», 

Մագիստրատուրա՝ «Վեպի տեսության հիմնահարցեր» / գիտատեսական դասընթաց

Գիտական հետաքրրությունների շրջանակը
Սփյուռքի գրական աշխարհի կենսապատումը, արեւմտահայ կրթական խնդիրներ: Կազմել եւ հրատարակել է հիսունի հասնող ժողովածուներ՝ դասագրքեր, ձեռնարկներ, պատմական, գիտական եւ գեղարվեստական հատորներ

Վերապատրաստումներ
2000-2008 թթ. «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնում սփյուռքահայ ուսուցիչների ամառային դասընթացներ (կազմակերպում եւ դասավանդում)
2002-2012 թթ. «Սփյուռք» Գիտաուսումնական Կենտրոնում հայրենի ուսուցիչների արեւմտահայ հանրակրթական առարկաներից (արեւմտահայ լեզու, արեւմտահայ եւ սփյուռքահայ գրականություններ, Արեւմտյան հայաստանի պատմություն) վերապատրաստում (կազմակերպում եւ դասավանդում)
2002-2012 թթ. Մեսրոպյան ուղղագրության դասընթացներ հայրենի ուսուցիչների համար (Փարիզի «Մաշտոց» Միության հետ համատեղ) (կազմակերպում եւ դասավանդում)
2016 թ. հունվարին Հայ-ռուսական սլավոնական համալսարանի դասախոսական կազմի վերապատրաստում (դասավանդում)
2017 թ. հունվարի 7-21, Անիթլիասի Դպրեվանքում հայագիտական վերապատրաստություն (դասասվանդող մասնագետ)
2017 հուլիսի 2-28 սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստում (համակարգում, դասավանդում)
2018 թ. հուլիսի 2-27 սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստում (համակարգում, դասավանդում)
2019 թ. հուլիսի 1-26 սփյուռքահայ ուսուցիչների ամառային վերապատրաստում (համակարգում, դասավանդում)

Անդամակցություն
Հայաստանի Գրողների Միության վարչության անդամ
ՀՀ ԳԱԱ Գրականության Ինստիտուտում գործող 003 մասնագիտական խորհրդի նորագույն շրջանի հայ գրականության մասնախմբի փոխնախագահ
ՀՀ Նախագահի մրցանակի` գրականության գծով հանձնաժողովի անդամ
Մի շարք գիտական հանդեսների խմբագրական կազմի անդամ («Վեմ», «Հայագիտական հանդես», «Գիտական տեղեկագիր»)

Հրապարակումներ / մենագրություններ՝
1. «Հեթանոսական» գրական շարժման պատմությունից», Եր., «Լույս», 1988, 164 էջ:
2. «Ամերիկահայ վիպագիրներ», Եր., «Հայաստան», 1990, 128 էջ:
3. «Սփյուռքահայ վեպը. ժանրը, ավանդույթները, պատմության փիլիսոփայությունը», Անթիլիաս, 1992, 366 էջ:
4. «Ներաշխարհի գեղարվեստական քննություն. Ռոպեր Հատտեճյան», Իսթանպուլ, 1996, 168 էջ:
5. «Բանաստեղծության ազատագրումը. Զարեհ Խրախունի», Ս. Էջմիածին, 1999, 288 էջ:
6. «Ծրագիր սփյուռքահայ գրականության պատմության», 94 ժամ, ՀՀ ԿԳՆ, Եր., «Զանգակ 97», 2004, 40 էջ:
7. «Դեպի Սփյուռք. քայլարշավի տարիներ», Եր., «Զանգակ-97», 2007, 192 էջ:
8. «Միջուկի տրոհումը. սփյուռքահայ գրականության պատմություն», Ներածություն, Գիրք Ա., Եր., «Զանգակ-97», 2011, 408 էջ:
9. «Արեւմտահայ գրականություն. Տիտանիկ թե± շարունակականություն», Եր., «Գասպրինտ», 2014, 324 էջ:
10. «Սփյուռքահայ գրականության նվաճումները եւ զարգացման միտումները (1920-1960-ական թթ.)», Եր., «Գասպրինտ», 2015, 368 էջ:
11. «Արվեստագետը մանկավարժի հայացքի ընդմեջեն. «Զույգ մը հոգի. Բեսդալոցցի Պեթհոֆեն», «Յովհաննէս Հինդլյան 150» / միջազգային երկօրյա գիտաժողովի նյութեր, 26-27 Մայիս, 2016 (Երեւան-Կայան ավան), Եր., 2016, էջ 3-12:
12. “Pour le retour de l’orthographe mesrobienne”, “France-Arménie” / cause arménienne, Propos recueillis par Krikor Tavitian, traduction Hraïr Heratchian, Mai, N 430, p. 40-41.
13. «Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնը 20 տարեկան է» / կազմողներ՝ Սուրեն Դանիելյան եւ Քնարիկ Աբրահամյան, Եր., 2016:
14. «Ահարոնյանի գրական արժէքները արեւելահայ քննադատական մտքի գնահատմամբ», «Ավետիս Ահարոնյան» միջազգային գիտաժողովի նյութեր, Եր., 2017, էջ 82-95:
15. “Послед са прозора ϳЕермениϳе, Бдење” / Часопис за књижевност, уметност и културну баштинуброϳ 52, година XV, април - ϳун, Сврљиг, 2017, с. 115-119.
16. «Ծրագիր» / հայ նոր գրականություն, հայ նորագույն շրջանի գրականություն, սփյուռքահայ գրականություն, հայ գրականության դասավանդման մեթոդիկա / կազմողներից եւ գլխավոր խմբագիր, Եր., 2017, 88 էջ:
17. «Քննադատութjան նոր եւ եզակի եղանակ Գեւորգ Աճեմյանի ճամփով» / առաջաբան Գեւորգ Աճեմյանի Դ. հատորի / Քննադատական երկեր, Եր., «Զանգակ -97», 2018, էջ 3-13 (Ք. Աբրահամյանի հետ համահեղինակությամբ):
18. «Գրականության դասագրքերի ճակատագրերի դիմաց՝ շիփ-շիտակ», «Հայ մանկավարժության երախտավորները ժամանակակից մանակավարժական մոտեցումների համաբնագրում» գիտաժողովի նյութեր, Եր., «Արտագերս» ,2018, էջ 32-36:
19. «Երկվության առարկայացումը՝ իբրեւ գրական միասնական զարգացման խոչընդոտ», «Դեպի ակունքը լույսի»/ Սփյուռքի հայագիր եւ օտարագիր գրողների 6-րդ համահայկական համաժողովի նյութեր,Եր., 2018, էջ 32-37:
20. «Պետականության խորհուրդները Զարեհ Խրախունու ստեղծագործական ծալքերում. այլաբանություն եւ վավերականություն», Համազգային հայ կրթամշակութային միության, ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ կազմակերպած «Կրթամշակութային կյանքը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» գիտաժողովի նյութեր, մայիս 15-16, Եր., 2018, էջ 70-83:
21. «Հայաստանի Առաջին Հանրապետության անկման գրական եւ քաղաքական արձագանքների փնտրտուքը» Վազգեն Շուշանյանի «Սիրո եւ արկածի տղաքը» վեպում», «Առաջին Հանրապետության 100 ամյակին նվիրված» գիտաժողովի նյութեր, Եր., 2018, էջ 6-13:
22. «Յակոբ Օշական», Ամբողջական գործեր, հ. 1 / տե՛ս՝ «Հասկանալ Օշականին» առաջաբանը, Երեւան, «Զանգակ», 2020, էջ 6-60:
23. «Նար-Դոս եւ Անրի Թրուայա. կերպարների տիպաբանական ընդհանրության դրվագներ», «Հայ–ֆրանսիական գրապատմական առնչություններ» խորագրով գիտաժողովի նյութեր՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին (Երեւան, 1 Նոյեմբեր, 2018), Երեւան, «ՎՄՎ-ՊՐԻՆՏ», 2019, էջ 4-14:
24. «Դեպի «Ամբողջական Օշական». մատենագիտությունը որպես ուղիղ ճանապարհ», «ՎԷՄ» համահայկական հանդես, ապրիլ-հունիս 2 (66), Երեւան, 2019, էջ 86-106:
25. «Ալբերտ Մակարյան «Կրկին Պարոնյանի հետ (նոր ընթերցումներ)» / գրախոսութիւն, համահեղինակությամբ, «ՎԷՄ» համահայկական հանդես, Հունվար-Մարտ թիվ 1(65), Երեւան, 2019, էջ 223-229:
26. «Թռիչքի առեղծվածը՝ «Վե՛ր, ավելի վե՜ր» (Զոհրապի ստեղծագործությունը), «Հայկազեան Հայագիտական Հանդէս», ԼԹ, Պէյրութ, 2019, էջ 153-182:
27. «Վահան Թեքեյանը՝ «Աստվածային այցելուին» ընդառաջ» / առաջաբան, Վահան Թեքեյան. «Հայու հոգին» բանաստեղծությունների ժողովածուի, Եր., 2019, էջ 5-22:
28. «Կենսագրական վէպ Լեւոն Շանթի մասին (Վարանդի «Բերդաքաղաքը» վեպ-պոեման)», «Լեւոն Շանթ 150» / հոբելենական գիտաժողովի նյութերի ժողովածու, Եր., 2020, էջ 147-158:
29. 29.«Հովհ. Թումանյանի «Անհունի» խորությունը» / Թումանյան. «Անհունի» ճամփով: Միջազգային գիտաժողով նվիրված բանաստեղծի 150 ամյակին: 3-5 մայիս, 2019, Երեւան-Դսեղ-Թբիլիսի, Եր.,ՎՄՎ - Պրինտ, 2020, էջ 8-22:
30. «Մուշեղ Իշխանի փորձարարական քայլերը թատրերգության մեջ» / Մուշեղ Իշխան - 105 գիտաժողովի նյութեր, Եր., 2021, էջ 86-91:
31. «Գերմանական «կնքահայրության» հետքերով» (Հակոբ Օշականի «Կայսերական հաղթերգություն» պատմվածաշարի ազգային-քաղաքական շերտերը) / «Հայագիտական հանդես», Եր., 2021, թիւ 1 (50), էջ 59-73:
32. «Ալիշանը նոր գրականության զարգացումներում», «Բազմավեպ» / հայագիտական-բանասիրական-գրական հանդես, Միջազգային գիտաժողով նվիրված Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200 ամյակին, մաս Բ., թիւ 1-2, Վենետիկ-Ս.Ղազար, 2021, էջ 251-259:
33. «Ազգային կեցության գրամշակութային կերպերի շուրջ. հայրենիք եւ Սփյուռք (պատմական մի հատվածի պատուհանից)» / «Հայաստանը 1945-1965 թթ.» գիտաժողովի նյութերի ժողովածու, Եր., 2021, էջ 33-42:
34. “The Spider” (“l’Araigne”), and Its Relationship with the Armenian Literary Praxis / “Forum for world literature studies”, Hong Kong • West Lafayette, 2021, vol. 13, N1, pp. 59-71.
35. «Դոստոեւսկի եւ Օշական. աղերսներ» / «Կյանքը եւ վեպի ընդգրկումները․ազդեցություններ եւ զարգացման ուղենիշներ» միջազգային գիտաժողովի նյութեր, Եր., 2022, էջ 43-53:
36. «Ազգայինի եւ «օտարի» զուգահեռները Կարապենցի պատմվածքներում» / «Հակոբ Կարապենց» միջազգային գիտաժողովի նյութեր, Եր., 2022, էջ 174-179:

ORCID ID  https://orcid.org/0000-0001-7033-2041 

Պարգեւներ
ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակ, 1994
ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2007
ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալ, 2012
ՀՀ Մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» մեդալ, 2014
«Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալ», 2014, ՀՀ ԱԺ նախագահի պատվոգիր, 2015
ՀՀ Սփյուռքի նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալ, 2017
Թբիլիսիի Թումանյանի տուն գիտամշակութային կենտրոնի «Հովհաննես Թումանյան 150» մեդալ, 2019

Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն (լավ)