ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն՝ դոկտոր Բալինտ Կովաչից
16.05.2017
Դասախոսություն՝ դոկտոր Բալինտ Կովաչից

Մանկավարժական համալսարանում բաց դասախոսությամբ հանդես եկավ Բուդապեշտի Պիտեր Պազմանի անվան Կաթոլիկ համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչ, դոկտոր Բալինտ Կովաչը:

Հունգարացի հայագետը հերթական դասախոսության ընթացքում ներկայացրեց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հայկական սփյուռքի ձևավորումը, զարգացումն ու արդի հիմնախնդիրները:

Բանախոսը խոսեց Հունգարիայի հին և նոր Սփյուռքի միջև առկա հակասություների մասին, անդրադարձավ հայերի կողմից մայրենի լեզվին չտիրապետելու խնդրին՝ ընդգծելով՝ լուծման կարևոր օղակ կարող է լինել Կաթոլիկ համալսարանում հայագիտական ամբիոնի բացումը.«Ամբիոնը կարևոր դեր ունի առկա գրականության միջոցով հայոց պատմությունը ներկայացնելու, Ցեղասպանության մասին հրապարակումների տեսանկյունից»:

Կաթոլիկ համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչը Մանկավարժական համալսարանի ուսանողների հետ փոխանակային ծրագրերը երկուստեք արդյունավետ համարեց՝ ընդգծելով, որ դրա շնորհիվ հաղթահարվում են լեզվական անջրպետն ու ծանոթանում կրթական նոր մեթոդներին:

Բալիտ Կովաչն aspu.am-ի հետ զրույցում հավելեց՝ առաջիկայում «Գալուտ Գյուլբենկյան» հիմնադրամի հետ համատեղ ամբիոնը Հունգարիայում սովորող ուսանողների համար կսահամանի 5 կրթաթոշակ, որին կարող են դիմել նաև ՀՊՄՀ-ի ուսանողները: