ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն Կիլի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Կիրիլ Դրեզովից
16.05.2019
Դասախոսություն Կիլի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Կիրիլ Դրեզովից

Եվրոպական միության Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում Մանկավարժական համալսարանում է Մեծ Բրիտանիայի Կիլի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Կիրիլ Դրեզովը:

Վերջինս հանդիպումներ ունեցավ համալսարանի Միջազգային համագործակցության բաժնի, ինչպես նաև Պատմության և իրավագիտությանն ֆակուլտետի ներկայացուցիչների հետ: Ֆակուլտետում հանդիպումների ընթացքում քննարկվեցին հետագա համագործակցության,գործընկերության նոր ուղիներ գտնելու վերաբերյալ հարցեր:

Այցի ընթացքում Կիլի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Կիրիլ Դրեզովը ֆակուլտետի պրոֆեսորադասխոսական կազմի և ուսանողների համար հանդես եկավ «Խորհրդանիշների դերը Ռուսաստանի, Բուլղարիայի, Սերբիայի և Հունաստանի նկատմամաբ վարած քաղաքականության մեջ» թեմայով դասախոսությամբ: