Մանկավարժական համալսարանում դասախոսությամբ հանդես եկավ նարատիվային մասնագետ Նատալյա Սավելևան։
Չեխիայից ժամանած բանախոսը հոգեթերապևտիկ աշխատանքի նորարարական ուղղություններից մեկի՝ «նարատիվային» մեթոդի առաջատար մասնագետներից է։ Մեթոդը վերջին երկու տասնամյակում ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվում է հետտրավմատիկ սթրես, դեպրեսիա, տագնապ, վիշտ ունեցող մարդկանց հետ աշխատանքում:
Նա ապագա հոգեբաններին և սոցիալական աշխատողներին ներկայացրեց «Նարատիվային (պատմողական) թերապիայի հիմունքները» թեմայով դասախոսությունը և իր աշխատանքային պրակտիկայի օրինակներով պատմեց տարբեր խնդիրներ ունեցող անձանց հետ տարվող աշխատանքի մանրամասներն ու արդյունքները։
Բանախոսը հույս հայտնեց, որ ներկայացված տեղեկատվությունը հնարավորություն կտա երիտասարդ մասնագետներին առավել խորն ուսումնասիրել ներկայացված նյութը և կիրառել մասնագիտական և հոգեբանական աջակցության աշխատանքներում։