ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն՝ պրոֆեսոր Միշել Այլերիից
22.03.2017
Դասախոսություն՝ պրոֆեսոր Միշել Այլերիից

Մանկավարժական համալսարանի Ֆիզիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հյուրն էր Ֆրանսիայի Լորենի համալսարանի և Կենտրոնական Սուպելեկի Օպտիկական նյութերի և ֆոտոնիկական համակարգերի լաբորատորիայի (LMOPS) պրոֆեսոր Միշել Այլերին:

Ֆրանսիացի ֆիզիկոսը ՀՊՄՀ հյուրընկալվել է նաև նախորդ տարիներին և հանդես եկել դասախոսություններով:

Այս անգամ պրոֆեսոր Մ. Այլերին հանդես եկավ «Բյուրեղների էլեկտրաօպտիկական և դրա հարակից հատկությունները» թեմայով սեմինար-դասախոսությամբ և ներկայացրեց բյուրեղների էլեկտրաօպտիկական հատկությունները և դրանց չափման եղանակները: Որպես բյուրեղների կարևոր դաս՝ նա առանձնացրեց լիթիումի նիոբատը, դրա կարևոր հատկությունները, կիրառման հնարավորությունները: 

Նշված ուղղությամբ համատեղ հետազոտություններ են իրականացվում LMOPS-ի և ՀՊՄՀ քվանտային էլեկտրոնիկայի և ինտեգրալային օպտիկայի նոր նյութերի լաբորատորիայի կողմից: Համատեղ կատարված հետազոտությունների արդյունքները տպագրվել են միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական ամսագրերում:

Սեմինարին ներկա էին ֆիզիկայի բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներ, ասպիրանտներ և երիտասարդ դասախոսներ: Դասախոսությունն ընթացավ ակտիվ քննարկումներով, հարց ու պատասխանով: