ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություն՝ պրոֆեսոր Վալերի Եֆրեմովից
20.09.2018
Դասախոսություն՝ պրոֆեսոր Վալերի Եֆրեմովից

ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետն այսօր հյուրնըկալել էր Սանկտ Պետերբուրգի Ա. Գերցենի անվան ռուսաստանյան պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դկոտոր Վալերի Անատոլևիչ Եֆրեմովին:

Ռուս բանասիրության բաժնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպում-դասախոսության ընթացքում պրոֆեսորը ներկայացրեց համացանցում ռուսերենի կիրառման առանձնահատկությունները, դրա ազդեցությունը մարդկային փոխհարաբերություններում և այլն:

Վալերի Եֆրեմովը ներկայացրեց նաև ռուսերեն որոշ բառերի՝ 2017-ին համացանցում լայն տարածում գտնելու պատճառներն ու ազդեցությունը, անգլերենից և այլ լեզուներից փոխառությունները և այլն:

Ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նաիրա Դալյանի կարծիքով՝ ռուսերենի ապագա մանկավարժների համար շատ կարևոր է ռուսական մշակույթի, լեզվի կրողների հետ հանդիպումը, ինչը հնարավորություն է տալիս ողջ խորությամբ տիրապետել տվյալ լեզվի նրբություններին:

Պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը դասախոսների և ուսանողների անունից շնորհակալություն հայտնեց հետաքրքիր դասախոսության համար և հույս հայտնեց, որ հետագա համագործակցությունը կնպաստի Հայաստանում ռուսաց լեզվի զարգացմանն ու կամրապնդի երկու երկրների դարավոր կապը: