Ապրիլի 22-26-ը Աթենքի Կապոդիստրիանի անվան ազգային համալսարանում էին ՀՊՄՀ Պատմության ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդգար Հովհաննիսյանն ու Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։
Այցի շրջանակներում Մանկավարժականի դասախոսները Թուրքագիտության ֆակուլտետում հանդես են եկել դասախոսություններով։
Էդգար Հովհաննիսյանն անդրադարձել է Հայկական սփյուռքին, հայրենիք-սփյուռք հարաբերություններին և սփյուռքագիտությանը, իսկ Խաչատուր Ստեփանյանի դասախոսությունները 1918-1920 թթ․ հայ-թուրքական հարաբերությունների, Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականության, Հայաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների մասին էին։
Դասախոսական կազմն ու հույն ուսանողները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ներկայացվող նյութերին․ ծավալվել է շահագրգիռ քննարկում։
Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայել և ամրապնդել Մանկավարժական և Աթենքի Կապոդիստրիանի անվան ազգային համալսարանների միջև գիտակրթական համագործակցությունը, որը փատացի նոր է սկսվում։