ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություններ՝ իսպանացի պրոֆեսորից
22.04.2025
Դասախոսություններ՝ իսպանացի պրոֆեսորից

Մանկավարժական համալսարանում դասախոսություններով հանդես կգա Իսպանիայի Լա Կոռունայի համալսարանի պրոֆեսոր Դավիդ Սոտոն։ Նա Հայաստանում է «Erasmus+» փոխանակման ծրագրի շրջանակներում։

Ի՞նչ է Եվրամիությունը, ի՞նչ նպատակով է այն ստեղծվել, դրան անդամակցելու չափանիշները, ո՞րն է կառույցի առաքելությունն ու թեմայի վերաբերյալ այլ հարցեր այսօր իսպանացի պրոֆեսորը ներկայացրեց ապագա պատմաբան-հասարակագետներին։

Դավիդ Սոտոն մեր երկրում առաջին անգամ է․ ինչպես նկատեց՝ Լա Կոռունայի համալսարանից երկրորդ պրոֆեսորն է, որ այցելում է Մանկավարժական։ Բուհի մասին տեղեկացել է ազգությամբ հայ, բուհի շրջանավարտ, Լա Կոռունայի համալսարանի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանից։

Կարծում է, որ մեկշաբաթյա դասախոսությունները կլինեն արդյունավետ և հայ ուսանողներին կզինեն մասնագիտական նոր ու անհրաժեշտ գիտելքիներով։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը, մեկ անգամ ևս կարևորելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունն ու արտերկրի առաջատար բուհերի հետ սերտ համագործակցությունը, հույս հայտնեց, որ երկու բուհերի միջև գործընկերության շրջանակները կընդլայնվեն, կիրականացվեն նաև ուսանողների փոխանակման ծրագրեր։