ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություններ՝ Լիտվայի կրթական գիտությունների համալսարանում
12.07.2017
Դասախոսություններ՝ Լիտվայի կրթական գիտությունների համալսարանում

Մանկավարժական համալսարանի Գեղարվեսատական կրթության ֆակուլտետի դասախոս, արվեստագիտության թեկնածու Աշոտ Առաքելյանը Erasmus + teaching mobility ծրագրի շրջանակներում եռօրյա դասախոսություններով հանդես եկավ Լիտվայի կրթական գիտությունների համալսարանում:

19-20-րդ դարի եվրոպական կերպարվեստն ընդգրկող դասախոսություններն անցկացվել են անգլերենով, հարց ու պատասխանի ձևաչափով՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով լիտվացի ուսանողների շրջանում.թեմաները սակավ ուսումնասիրված են և նորույթ են պարունակում:
aspu.am-ի հետ զրույցում Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի դասախոսը կարևորեց ծրագրում իր մասնակցությունն ու փորձի փոխանակման անհրաժեշտությունը:

Աշոտ Առաքելյանը լիտվական կրթական համակարգի կարևոր ձեռքբերումներից համարեց գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը, ուսանողների լեզվական իմացությունն ու դասախոս-ուսանող կապի անմիջական լինելը.«Ուսանողները սիրում են սովորել.նրանք մոտիվացված են, շփման մեջ պարզ ու ու անկաշկանդ, ինչն էլ օգնում է առավել հեշտ յուրացնել մատուցված նյութը»:

ՀՊՄՀ-ի դասախոսը հավելեց, որ օգտվելով երաժշտական կրթություն ունենալու հանգամանքից, լիտվացի ուսանողների համար կազմակերպել է նաև 20-րդ դարի համաշխարհային օպերային նվիրված դաս-քննարկում: