ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսությունների շարք Հատուկ կրթության ֆակուլտետում
05.10.2017
Դասախոսությունների շարք Հատուկ կրթության ֆակուլտետում

Հատուկ կրթության ֆակուլտետի դասախոսների ու ուսանողների համար վերջերս օտարազգի դասախոսները հանդես եկան դասախոսություններով:

Չեխիայի Պորդուբիցե համալսարանի հատուկ կրթության դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Զդենկա Շադրովային Հայաստանում էր Էրասմուս դասախոսների փոխանակման ծրագրով:

Զդենկա Շադրովայի դասախոսությունների շրջանակը ներառում էր վաղ զարգացման խնդիրների բացահայտումը, հատուկ և ներառական կրթական համակարգում Չեխիայի փորձը: Ի դեպ, նույն ծրագրի շրջանակներում ներկայումս Չեխիայի Պորդուբիցե համալսարանը հյուրընկալել է Հատուկ կրթության ֆակուլտետի չորս դասախոսի:

Մագիստրոսների համար երկօրյա դասախոսություններով հանդես եկավ նաև Ավստրալիայի Էրգոթերապիայի հետազոտական ակադեմիայի ռեկտորի տեղակալ, Ավստրալիայի վարչապետի խորհրդական, Գրիֆիտի Կիրառական առողջապահական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Գեյլ Ուայթֆորդը:

Նա ներկայացրեց բուհական համակարգում ներառական կրթության սկզբունքներն ու առանձնահատկությունները, Ավստրիալայի կրթական բարեփոխումները, ինչպես նաև զբաղվածության արժեքն ու կարևորությունը մարդու կյանքում:

Դասախոսություններն ընթանում էին մասնագիտական քննարկումներով, հարցուպատասխանով:  Գեյլ Ուայթֆորդի հետ համագործակցությունը շարունակելու համաձայնություն ձեռք բերվեց, մասնավորապես՝ Էրգոթերապիայի և ներառական կրթության դասագրքերի ստեղծման և թարգմանության ուղղությամբ: