ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դաշնամուրային համերգ
22.12.2017
Դաշնամուրային համերգ

Գեղարվեստական կրթության ֆակուլտետի երաժշտական կրթության ամբիոնի դոցենտ Լիլի Խաչատրյանը նախաձեռնությամբ կայացավ դաշնամուրային համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր ուսուցիչ, դաշնակահար-կատարող, պրոֆեսոր Վաչե Վահանի Ումր-Շատի ծննդյան 95 –ամյակին:


Լիլի Խաչատրյանի կատարմամբ հնչեցին Բախի և Շոպենի ստեղծագործություններից. համերգին մասնակցում էին և իրենց կատարումներով աչքի ընկան նաև վերջինիս ուսանողներ Հռիփսիմե Ավետիսյանը, Լուսինե Մուրադյանը, /3-րդ կուրս/, Լուսինե Խաչատրյանը /հեռակա 3-րդ կուրս/, Զինա Հակոբյանը/4-րդ կուրս/:

«Մեր երախտավորներին նվիրված այսպիսի համերգները հարգանքի տուրք են, ճանաչելու, հիշելու և նրա օրինակով դաստիարակելու համար: Սա նաև առիթ է հարստացնելու յուրաքանչյուրի հոգևոր աշխարհը»,-նշեց Լիլի Խաչատրյանը: