ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասընթացներ՝ սոցիալական ձեռնարկատիրություն հիմնելու հնարավորությունների մասին
05.11.2018
Դասընթացներ՝ սոցիալական ձեռնարկատիրություն հիմնելու հնարավորությունների մասին

ՀՊՄՀ-ում կայացավ Սոցիալական ձեռներեցության առաջին դպրոցի բացումը, որին ներկա էին ոլորտի առաջատար մասնագետներ՝ շուրջ 80 մասնակից:

Նորաստեղծ դպրոցի նպատակն է փորձառու և ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ կազմակերպել պարբերական դասընթացներ` Հայաստանում և արտերկրում սոցիալական ձեռնարկատիրություն հիմնելու հնարավորությունների մասին տեսական գիտելիքներ և պրակտիկ փորձ փոխանցելը:

Դրանք անհրաժեշտ ու կարևոր տեղեկատվություն են բիզնես հիմնել ցանկացողների, բիզնես-սեփականատերերի, ուսանողների, Startup ծրագրեր ունեցղների, սոցիալական ոլորտում գործառնող մասնագետների՝ սոցիալական աշխատողների, սոցիոլոգների, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, բնապահպանների, բարեգործների, դասախոսների, կամավորների և այլ անձանց համար:

Տրամադրվող տեղեկատվությունը կնպաստի, որ յուրատեսակ օղակ ստեղծվի նոր քայլեր կատարողի և փորձառու ձեռնարկատիրոջ, ուսանողի և փորձագետի, ներդրողների և գործարարների միջև:

Հանդիպմանը առաջադրվեցին սոցիալական բիզնես գաղափարներ, վերհանվեցին ակնկալիքները, անդրադարձ եղավ Հայաստանում սոցիալական ձեռնարկատիրության, դրա հնարավորություններին և մարտահրավերներին, խոսվեց հաջողակ սոցիալական ձեռներարկատերի հիմնական բնութագրիչների մասին:

Առաջին դասընթացը վարեցին ՀՀ Սոցիալական ձեռնարկատիրությունների ասոցիացիայի նախագահ Սաթիկ Բադեյանը և Սոցիալական ձեռներեցության դպրոցի հիմնադիր, ՀՊՄՀ Սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք ամբիոնի դասախոս, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Գոհար Մկոյանը:

Կազմակերպիչներն aspu.am-ի հետ զրույցում նշեցին, որ դասընթացներին մասնակցելը անվճար են: Դպրոցի հաջորդ դասընթացը տեղի կունենա նոյեմբերի 16-ին Մանկավարժական համալսարանում:

Գրանցվել կարող եք հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1QN2GLrBYvGKCZUmzkUw3AfzpDMfTfHyeogsb0pAZTkY/edit