
Պրոֆեսոր
Պրոֆեսոր/Երաժշտության ամբիոն
Կրթություն
1970-1974թթ. սովորել և ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի գեղագիտական դաստիարակության ֆակուլտետի երգ-երաժշտության բաժինը
1965-1970թթ. սովորել և ավարտել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը
Աշխատանքային փորձ
2015թ-ից դասավանդւմ է ՀՊՄՀ-ում՝ ղեկավարելով ժողովրդական գործիքների նվագախումբը
2004 թ-ից Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է և գլխավոր դիրիժորը, ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
1978թ-ից մինչ օրս դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ղեկավարելով քամանչայի մասնագիտական դասարանը և ուսանողական նվագախումբը
1970-1996թթ. աշխատել է Ռադիոյի և հեռուստատեսության Ա. Մերանգուլյանի անվան վաստակավոր անսամբլում, որպես քամանչահար-բամբիռահար և դիրիժոր
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Նվագախմբային դասարան, դիրիժորություն
Ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը
Արվեստի բոլոր բնագավառները
Պարգևներ
1998թ-ին արժանացել է երաժշտական արվեստի պրոֆեսորի գիտական կոչման: Հեղինակ է բազմաթիվ ուսումնական ծրագրերի, ձեռնարկների և ժողովածուների:
2008թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչման: Որպես քամանչահար և դիրիժոր՝ բազմաթիվ ձայնագրությունների հեղինակ է:
2010-ին պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: Արժանացել է համամիութենական և հանրապետական բազմաթիվ մրցույթ փառատոների դափնեկրի կոչման: Համերգային շրջագայություններով հանդես է եկել աշխարհի շուրջ 30 երկրներում՝ Անգլիա, Ֆրանսիա, Ավստրիա, Կիպրոս, Կանադա, Ավստրալիա և այլուր:
Լեզուներ՝ ռուսերեն