ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Յուրի Ռուբենի Դավթյան
05.09.2016

Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

davtyanyuri01@aspu.am

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթությունը
Բարձրագույն

Գիտական աստիճանը
Բանասիրական գիտությունների դոկտոր (2006թ.), Ժ.02.01(հայոց լեզու), բանասիրական գիտությունների թեկնածու ( КД 038191, 1990թ.):

Աշխատանքային փորձ
Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետի դեկան (2011 –ն 2016թ.թ.),
Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ պրոռեկտոր (1997 – 2002թ.թ.),
Խ. Աբովյանի անվ. ՀՄԻ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար (1984 – 1990թ.թ.), հայոց լեզվի և նրա դասավանդման ամբիոնի ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր:

Կարդացվող դասընթացները
Բակալավրիատ՝ «Ժամանակակից հայոց լեզու (հնչյունաբանություն, բառագիտություն)», «Ոճաբանություն», «Խոսքի մշակույթի հիմունքներ»:
Մագիստրատուրայում՝ «Իմաստաբանության հարցեր», , «Ճարտասանություն», «Մամուլի լեզուն»:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ժամանակակից հայոց լեզու (հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն, շարահյուսություն, ոճաբանություն), ճարտասանություն, լեզվաբանություն:

Հրապարակումներ

Հիմնական հրատարակությունները
1. Ժամանակակից հայերենի կետադրության ինքնուսույց (1995թ., 2005թ., 2010թ. ), 120 էջ:
2. Ուղղագրության ուսուցման բառարանատիպ ձեռնարկ, 2002թ. 100էջ:
3. Ժամանակակից արևելահայերենի ուղղագրության ինքնուսույց, 2005թ. 132 էջ: Լրագրային ժանրերի լեզվաոճական առանձնահատկությունները, 2006թ. 88 էջ:
4. Արևելահայ մամուլի լեզուն հետխորհրդային շրջանում, 2006թ., 232 էջ:
5. Հայոց լեզու. գծապատկերներ և աղյուսակներ, 2007թ. 88 էջ:
6. Հայոց լեզու. թեստերի ժողովածու (400 թեստ), համահեղինակ՝ Ս. Խլղաթյան, 1910թ. 176 էջ :
7. Բառային թելադրություն. 2000 բառ, 2013թ.:
8. Հայերենի ուսուցման հարցեր, 2014թ. 104 էջ:
9. Ճարտասանության ձեռնարկ, 2014թ. 114 էջ:
10. Հայոց լեզու, 2014թ, 184 էջ:
11. Հայոց լեզու. փոխակերպումներ, 2005թ., 2014թ., 67 էջ:
12. Նախադասության վերլուծություն և գծապատկերներ, 2015թ, 72 էջ:
7 աշխատանք երաշխավորվել են ՀՀ ԿԳ նախարարության կողմից որպես ուսումնական ձեռնարկներ: 20 – ից ավելի հոդվածներ:

Պարգևներ
ՀՀ պաշտպանության նախարարության Դրաստամատ Կանայան մեդալով,
ՀՀ ԵԿՄ մեդալով:

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն անգլերեն (մասամբ):