ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիպլոմներ՝ հեռակա մագիստրոսներին
07.03.2025
Դիպլոմներ՝ հեռակա մագիստրոսներին

Այսօր հանդիսավորությամբ դիպլոմներ հանձնվեցին Սկզբնական կրթության ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 49 մագիստրոսի։ Դիպլոմներ ստացան կրթական 2՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» և «Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» ծրագրերն ավարտած ուսանողները։ Վերջիններս այդ կրթական ծրագրով առաջին շրջանավարտներն էին։

Նրանց շնորհավորեցին Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, փոխդեկան Արմինե Միքայելյանը, Նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների ամբիոնի պաշտոնակատար Արմենուհի Մանուկյանը, Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Ջուլիետա Գյուլամիրյանը։

Նրանք մագիստրոսներին մաղթեցին հաջողությամբ կրթել և դաստիարակել հաջորդ սերունդներին․ դա նրանց ամենակարևոր առաքելությունն է։

Դեկան Հեղինե Խաչատրյան էլ հորդորեց իրականություն դարձնել այն ցանկություններն ու նպատակները, որ ունեն այս պահին և գրանցեն հետագա մասնագիտական լուրջ զարգացումներ։

Շրջնավարտները շնորհակալություն հայտնեցին և ընդգծեցին՝ մագիստրատուրայում կրթությունն արդյունավետ էր․ շատ բան սովորեցին և ստացած գիտելիքներն անպայման կկիրառեն աշխատանքի ընթացքում։