ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դիպլոմներ՝ Բանասիրական ֆակուլտետի մագիստրոսներին
06.03.2019
Դիպլոմներ՝ Բանասիրական ֆակուլտետի մագիստրոսներին

Այսօր ավարտական պետական վկայականներ` դիպլոմներ հանձնվեցին ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետի հեռակա ուսուցման համակարգի 21 մագիստրոսների: Վկայականները հանձնեց որակավորման քննությունների հանձնաժողովի նախագահ Վիկտոր Կատվալյանը:

Ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը շնորհավորեց ուսանողներին և շնորհակալություն հայտնեց՝ հարազատ ֆակուլտետին ցուցաբերած վստահության համար: Ամբիոնների վարիչներն էլ մանկավարժության մագիստրոսներին հորդորեցին շարունակել կրթական գործունեությունը՝ իրենց առջև ունենալով Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանի վառ օրինակը:

Սփյուռքահայ ուսանողուհի Կարինե Քեսապլյանը շնորհակալություն հայտնեց պրոֆեսորադասախոսական կազմին իրենց նվիրումի և հոգատարության համար:
Միջոցառմանը ներկա էին նաև ուսանողների ծնողներ, հարազատներ: