«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 7-9-րդ դասարանի աշակերտները Մանկավարժական համալսարանում էին։ Այցի նպատակն էր ծանոթանալ Կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախասրահում տեղակայված Հայ պարարվեստի պատմության բացառիկ թանգարանին։
Ամբիոնի դասախոսներ Տաթևիկ Նիկոյանը, Թագուհի Զաքարյանն ու Արևիկ Գյուլումյանն աշակերտներին ներկայացրին թանգարանի 4 սրահում ցուցադրված պարարվեստի, հնագիտության և տարազագիտության պատմությունը։ Այցելուները դիտեցին պարային ծիսական արարողություններին վերաբերող իրերը, ծանոթացան նյութերի, թանգարանային նմուշների՝ նախաքրիստոնեական շրջանից մինչև մեր օրեր:
Նշենք, որ Հայ պարարվեստի պատմության թանգարանը յուրատեսակ է իր բովանդակությամբ և նշանակությամբ, միակն է Հայաստանում։
Կատարված հսկայածավալ պատմագիտական, հնագիտական, տարազագիտական և պարագիտական աշխատանքները միտված են բարձրացնելու պարարվեստով զբաղվողների կրթական մակարդակը, հարստացնելու նրանց ճանաչողական գիտելիքներն ու ընդլայնելու պարագիտական ուսումնասիրությունները, ինչն էլ փաստեցին թանգարանի կրտսեր այցելուները։