ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դրամաշնորհ՝ հայագիտական աշխատության հրատարակության համար
20.05.2024
Դրամաշնորհ՝ հայագիտական աշխատության հրատարակության համար

ՀՊՄՀ Վաչե Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Աննա Սարգսյանը մասնակցել է Հայագիտական հրատապ, կարևոր ու հիմնարար աշխատությունների հրատարակության և հանրայնացման նպատակով 2024 թվականի դրամաշնորհների տրամադրման մրցույթին։

Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի կազմակերպած մրցույթին Աննա Սարգսյանը ներկայացրել է «Մտավորականը Զապել Եսայանի վիպագրության մեջ» մենագրությունն ու ստացել դրամաշնորհ:

Մենագրության տպագրությունը երաշխավորվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհուրդը։ Ձեռնարկը լույս է տեսնելու գիտական ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանի «Երկու խոսք»-ով: