ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էդմոնդ Էդուարդի Մակարյան
21.02.2016

Դասախոս

Դասախոս/Պարարվեստի մանկավարժության ամբիոն

Կրթություն
1995-2003 թթ. Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոց
2003-2007թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում» բաժին՝ տնտեսագետի որակավորում
2007-2011 թթ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին (Ա.Սաթյանի ստեղծագործական դասարան), բակալավրիատ
2011-2012 թթ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրա (Ա.Սաթյանի ստեղծագործական դասարան)

Աշխատանքային փորձ
2013 -2018 թթ․ Հայաստանի կոմպոզիտորների միության Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
2018 թվականից նույն կազմակերպության Համերգային-կազմակերպչական բաժնի ղեկավար
2015–2016 թթ. Հայ մշակույթի, կրթության և գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն
2019 թվականից առ այսօր Հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետ, դասախոս
2022 թվականից դասավանդում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում:

Կարդացվող դասընթացներ
Երաժշտության տեսություն, Գործիքագիտություն – բակալավրիատ,
Ակնարկներ հայ և համաշխարհային երաժշտարվեստի պատմությունից – մագիստրատուրա

Ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը
Սիմֆոնիկ, կամերային, վոկալ ստեղծագործությունների, էստրադային երգերի, ֆիլմերի և հեռուստահաղորդումների երաժշտության հեղինակ։
Հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր:
2008 թ. պատանի կոմպոզիտորների «Մարո» մրցույթի կազմակերպիչ։

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների համահայկական ամենամյա մրցույթի գեղարվեստական ղեկավար (անցկացվում է 2014 թվականից):

Անդամակցություն
2013 թվականից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ:

Պարգևներ
2017 թ. ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ
2020 թ. Ռուսաստանի երաժշտական միության պատվոգիր՝ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար
2021 թ. ՀՀ ՊՆ կից «Ֆիդայիններ» ռազմահայրենասիրական կազմակերպության «Մոնթե Մելքոնյան» մեդալ

Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն, անգլերեն: