ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էդվարդ Իշխանի Այվազյան
15.02.2016

Մանկ. գիտ. դոկտոր, դոցենտ

ayvazyanedvard43@aspu.am

Մանկ. գիտ. դոկտոր, դոցենտ/մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոն

Կրթությունը
• 1982-1985թթ. ԽՍՀՄ ՄԳԱ ուսուցման մեթոդների և բովանդակության գիտահետազոտական ինստիտուտի մաթեմատիկայի լաբորատորիայի ասպիրանտուրա
• 1968 թ- 1973թ. Երևանի Խ. Աբովյանի անվան ՀՊՄԻ մաթեմատիկայի ֆակուլտետ

Գիտական աստիճան

1986թ. Մանկ. գիտ. թեկնածու, թեզ «Երկրաչափական պնդումների ապացուցման մեթոդների յուրացման պարտադիր մակարդակի պլանավորումը»
2013թ. Մանկ. գիտ. դոկտոր, ատենախոսության թեզ «Ապացուցումների ուսուցման չափորոշչային արդյունքների կանխատեսման մեթոդաբանական հիմունքները»

Աշխատանքային փորձ

1973թ. Աշտարակի շրջանի Կոշ գյուղի միջն. դպրոցում՝ որպես մաթեմատիկայի ուսուցիչ
1986-1996թթ. Ուսուցիչների կատարելագործման համակարգում որպես մեթոդիստ, դոցենտի պաշտոնակատար, կաբինետի վարիչ
1996-1999թթ. ՀՀ ԿԳՆ ծրագրամեթոդական վարչության գլխավոր մասնագետ
1999թ. մինչ օրս ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի գլխավոր մասնագետ
2005 թ. մինչև 2015 թ. համատեղության կարգով դասավանդել եմ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում՝ դոցենտի պաշտոնում
2015թ. սեպտեմբերից աշխատում եմ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում, որպես «Ընդհանուր մաթեմատիկայի» ամբիոնի դոցենտ, իսկ համատեղությամբ՝ ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ում, որպես գլխավոր մասնագետ

Կարդացվող դասընթացներ
Մագիստրատուրա
• Հետաքրքրաշարժ տրամաբանական տարրերը և կրտսեր դպրոցականի զարգացումը
• Ժամանակակից կրթական տեղեկատվական տեխնոլոգիաները՝ տարրական դպրոցի մաթեմատիկայի դասընթացում
• Մաթեմատիկայի պատմության դրվագներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը դպրոցում մաթեմատիկայի ուսուցման հիմնախնդիրներ

Վերապատրաստումներ
Սկսած 1999 թ. ունեմ «Խորհուրդը որպես կառավարման կոլեգիալ մարմին», «Փոխներգործուն և համագործակցային ուսուցման գծով ուսուցիչների վերապատրաստման» ծրագրերին համապատասխան վկայական և մինչ օրս մասնակցել եմ դպրոցների խորհուրդների, դպրոցների տնօրենների, ինչպես նաև համագործակցային ուսուցման գծով՝ որպես կենտրոնական դասախոս, ուսուցիչների վերապատրաստման բազմաթիվ դասընթացների:

Անդամակցություն

Մինչ 2001թ. «Մաթեմատիկան դպրոցում» ամսագրի գործադիր տնօրեն, ապա այդ ամսագրի կրթական բարեփոխումների բաժնի խմբագիր, ներկայումս՝ կոլեգիայի անդամ:

Պարգևներ
• «Աշխատանքային արիության համար» մեդալ
• «Ստեղծագործական աշխատանքի համար» մեդալ
• Պատվոգրեր
• ավագ ուսուցչի կոչում

Հրատարակումներ
Ավելի քան 50 գիտական աշխատանք, 10 գիրք, 9 ուսումնաօժանդակ ձեռնարկ:
1. Նախկին և ներկայումս գործող «Մաթեմատիկա 5, 6», «Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր 9, 10» դասագրքերի, ավագ դպրոցի «Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր 10, 11, 12» բնագիտամաթեմատիկական, հումանիտար և ընդհանուր հոսքերի դասագրքերի մասնագիտական խմբագիր, բազմաթիվ այլ՝ փորձնական դասագրքերի, ուսումնաօժանդակ ձեռնարկների մասնագիտական խմբագիր (13 գիրք):
2. Մաթեմատիկայի բազմաթիվ պետական ծրագրերի և չափորոշչի նախագծի համահեղինակ:
3. Թույլ մտավոր հետամնացություն ունեցող երեխաների միջին դպրոցի «Մաթեմատիկա» ուսումնական բնագավառի «Մաթեմատիկա 5-6» և «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաների ծրագրերի և «Մաթեմատիկա 7-9» աշխատանքային տետրերի համահեղինակ:
4. 9-10-րդ դասարանների Գ. Գևորգյան, Ա. Սահակյան, «Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր» դասագրքի «Ուսուցչի մեթոդական ձեռնարկի» և «Լուծումների ուղեցույցի» (2001թ. հրատ.) և ներկայումս գործող՝ ավագ դպրոցի «Հանրահաշիվ և մաթ. անալիզի տարրեր 10, 11, 12» հոսքային դասագրքերի «Ուսուցչի ձեռնարկների (10-12)» և «Լուծումների ուղեցույցների» հեղինակ, ներկայումս գործող «Մաթեմատիկայի դասավանդման ընդհանուր մեթոդիկա» առարկայի բուհական դասագրքի հեղինակ:
5. «Մաթեմատիկական ապացուցումների ուսուցման մեթոդաբանական հիմունքները» մենագրության հեղինակ:

Լեզուներ հայերեն, ռուսերեն և գերմաներեն /բառարանի օգնությամբ/