ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Եղեք իրազեկված և պաշտպանված
15.02.2021
Եղեք իրազեկված և պաշտպանված

Մանկավարժական համալսարանում Արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանության դասընթացի շրջանակներում այսօր անցկացվեցին յուրատեսակ դաս-քննարկումներ: 

Ուսանողներն այդ դասընթացի ընթացքում ևս մեկ անգամ ծանոթացան  բնական աղետների, մասնավորապես` երկրաշարժերի առաջացման պատճառներին, դրանց բնույթին, տեղայնացման և անվտանգության կանոնների պահպանման կարևորությանը`  փաստելով, որ ՀՀ-ը բնածին ծագման ԱԻ-ի հնարավոր դրսևորման տեսակետից գտնվում է բավականին բարձր ռիսկային տարածաշրջանում:

Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսներն իրենց դասընթացի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեցին նաև այն հանգամանքը, որ չնայած ժամանակակից գիտությունը շատ տեղեկություններ նախապես կարող է հաղորդել, սակայն երկրաշարժի օրը և ժամը հնարավոր չէ կանխատեսել, հետևաբար երեկրաշարժերից առաջ և հետո քաղաքացիների վարքագծի կանոնները, դրանց պահպանումն ու կիառումը առանցքային  պետք է լինի յուրաքանչյուրի համար:

Ուսանողները ևս մեկ անգամ վերհիշեցին դասընթացի շրջանակներում իրենց ձեռք բերած  գիտելիքները, վերլուծեցին երկրաշարժի բնութագրական չափորոշիչները՝ մագնիտուդը և բալայնությունը, սահմանեցին  այն բոլոր անվտանգության կանոնները, որոնց ճշգրիտ և գրագետ կիառմամբ կարող ենք  հնարավորինս   խուսափել երկրաշարժերի աղետալի հետևանքներից:

Նշենք, որ ՀՊՄՀ-ի Լրատվության և հանրության հետ կապերի վարչության նախաձեռնությամբ Ռադիո Ֆամայի եթերում օրական 6 անգամ եթեր է հեռարձակվում երկրաշարժի ժամանակ վարքականոնների ուղեցույցը: Ունկնդրեք և հիշեք` ով իրազեկված է, նա պաշտպանված է: