ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«էջեր մանկավարժության պատմությունից». նոր խորագիր մեր կայքում
01.02.2021
«էջեր մանկավարժության պատմությունից». նոր խորագիր մեր կայքում

ՀՊՄՀ-ի պաշտոնական կայքում գործում է նոր էջ` «էջեր մանկավարժության պատմությունից» խորագրով:

Արդեն մի քանի ամիս գործող էջն իր տեսակով առցանց ցուցադրություն է, որը նախաձեռնել են Մանկավարժականի և Հայաստանի թանգարանները համատեղ:

Էջի ստեղծման  նպատակն է կայքի այցելուներին ծանոթացնել ինչպես մանկավարժության պատմությանը, այնպես էլ ևս մեկ անգամ ընդգծել ուսուցչի և մանկավարժության դերը ազգի և սերունդների դաստիարակման գործում:

 

Սիրելի ընթերցող, «էջեր մանկավարժության պատմությունից» էջը թարմացվում է յուրաքանչյուր շաբաթ: Այստեղ կգտնեք Հայաստանի թանգարանների ֆոնդում պահվող կրթական հաստատությունների, մանկավարժների, գրողների, ճանաչված և մեծանուն անձանց լուսանկարներն ու նրանց մտքերը մանկավարժական գործունեության, դրա կարևորության, հետագա սերունդներին կիրթ և գրագետ դաստիարակման վերաբերյալ:

Թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանն aspu.am-ի հետ զրույցում նշեց, որ արտակարգ դրության պայմաններում էլ ՀՊՄՀ-ի թանգարանն աշխատել է առցանց և կարողացել գործընկեր թանգարանների հետ կյանքի կոչել հայ մանկավարժության պատմությունը ներկայացնող ծրագիրը: Ալվարդ Գրիգորյանի կարծիքով` էջը հնարավորություն կստեղծի ծանոթանալ մանկավարժության ականավորներին, գիտության մեջ նրանց ունեցած անգնահատելի դերին և ևս մեկ անգամ կհամոզվեն, որ կիրթ և գրագետ հասարակության ձևավորումը կախված է բանիմաց մանկավարժներից, իրենց գործում գիտակ մասնագետներից:

Էջի հղումը` ստորև: